|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր ՀՀԿ-ն խորհրդի նիստ է գումարել, որի ժամանակ նախկին Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընտրվել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ:
Նիստից հետո Վիգեն Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ ՀՀԿ-ն մասնակցելու է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ցուցակն էլ գլխավորելու է Վիգեն Սարգսյանը:
«Մենք որպես կուսակցություն կարևոր գործընթացի միջով ենք անցնել. Դա կարգավիճակի տրանսֆորմացիան է: Երկար տարիներ իշխաանություն լինելուց հետո գործելու ենք ընդդիմադիր դաշտում»,- ասաց նա, և հավեց. «Մենք քննարկել ենք մի շատ կարևոր փաստաթուղթ, դա այն բանաձևն է, որն ամրագրում է ՀՀԿ-ի մոտեցումները երկրում տեղի ունեցած գործընթացներին, գործող կառավարության արձանագրած արդյունքներին և այն խնդիրներին, որոնք տեսնում ենք մեր տեսակետից, տրված է երկրում տեղի ունեցող իրադարձությունների մեր գնահատականը»։
Սարգսյանը ընդգծեց, որ իրենք հավակնում են լինել իշխանության գլխավոր ընդդիմադիր ուժը: «Մենք գնում ենք քվե, այլ ոչ թե իշխանություն խնդրելու: Գնում ենք ծանր պատասխանատու բեռ կրելու, ընդդիմություն լինելու: Գնում ենք պատվով այդ գործը կատարելու»,- եզրափակեց նա: