կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-06 10:14
Քաղաքական

Ասում են՝ ընտրություններից հետո, թերեւս, Վանոն վերադառնա. «Իրատես»

Ասում են՝ ընտրություններից հետո, թերեւս, Վանոն վերադառնա. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ժամանակին նոր-նոր իր առաջին քայլերն անող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ այն օրերի ՆԳ նախարար, ապա քաղաքապետ Վանո Սիրաղեղյանն անչափ սիրագորով է եղել, ավելին՝ հանձնարարել է Արարատ Զուրաբյանին՝ «աչքը պահել վրան, նեղացնող չլինի»։

Հիշենք՝ այն օրերին սկսնակ լրագրող Փաշինյանը լուրջ բախում ունեցավ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո քարտուղար Լեւոն Զուրաբյանի հետ, բանը հասավ ձեռնամարտի։ Դրանից հետո արդեն՝ Քոչարյանի օրոք հրապարակումներից մեկի պատճառով Նիկոլի դեմ քրեական գործ հարուցվեց։ Քրեական հետապնդման մեջ էր նաեւ Վանոն, որը հեռացավ Հայաստանից, իսկ երբ առաջին անգամ վերադարձավ, նրան ոգեւորված դիմավորողը Նիկոլ Փաշինյանն էր։

Ի դեպ, արդեն տարիներ անց՝ վտարանդիության մեջ գտնվող Վանոն հարցազրույց էր տվել միայն Նիկոլին, «ՀԺ»-ն էր տպագրում Վանոյի «Վիրտուալ Հայաստան» քաղաքական վերլուծությունների շարքը։ Սակայն վարչապետի հրաժարականի նախավերջին նիստի ժամանակ Արարատ Զուրաբյանի՝ Վանոյին վերաբերող հարցի երկար պատասխանի ժամանակ՝ Փաշինյանը գեթ մեկ անգամ չարտաբերեց Վանո Սիրադեղյան անուն-ազգանունը, ընդհանրապես, այդ խնդրին նա ոչ մի անգամ չի անդրադարձել։ Չնայած ասում են՝ ընտրություններից հետո, թերեւս, Վանոն վերադառնա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: