Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անկեղծ ասած՝ կան որոշ հանգամանքներ, որ այսօր էլ մեզ համար անհասկանալի են. լրագրողներին ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը իր և ԱԱԾ տնօրենի գաղտնալսման դեպքի մասին խոսելիս:
Նա հիշեցրեց, որ ԱԱԾ պետը հայտարարել էր, որ այդ խոսակցությունն իրականում մոնտաժված է: «Այնտեղ կան բառակապակցություններ, որոնք այդ ձևով չեն ասվել: Այս պահին այսքանն ասեմ, բայց հետագայում Քննչական կոմիտեն ավելի մանրամասն տեղեկություն կտա: Համենայն դեպս, այդպիսի խոսակցություն, որը տևեր այնքան, ինչ դրվել էր համացանցում, չի եղել, ինչն արդեն իսկ ապացուցվել է մեր վերծանումներով, որքանով տեղյակ եմ»,- ասաց Խաչատրյանը:
Անդրադառնալով Հրաչ-Վաչիկ անհասկանալի խառնաշփոթին, այսինքն՝ դատավորին, որի անունը շոշափվում է, Խաչատրյանը նշեց, որ դատավոր Հրաչ, որքանով տեղյակ է, չկա:
Դիտարկմանը, թե Վաչե Մարգարյանին են Հրաչ ասում, նա պատասխանեց, որ նման տեղեկություն չունի: «Հավանաբար, ՀՔԾ քննիչ Հրաչի մասին է խոսքը»,- նշեց նա:
ՀՔԾ պետի խոսքով՝ այդ գաղտնալսումն ուղղված էր իրենց դեմ, իրենց կառույցների գործունեության դեմ: Խաչատրյանը նշեց, որ դա իրենց լռեցնելու և զսպելու միջոց էր՝ դա անողների կարծիքով: