|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանի ներկայացմամբ` ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 1-ի հերթական նիստում ընդունվել է ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, որով փոփոխություն է կատարվել ընտանեկան դրամագլուխն օգտագործելու ուղղություններում:
Հարկ է նշել, որ, գործող կարգի համաձայն, ընտանեկան դրամագլխի միջոցները հնարավոր է փոխանցել ցանկացած բանկային հաշվի երեխայի 1 տարին լրանալուց հետո, սակայն ամսական առավելագույնը 25000 դրամի չափով:
Որոշումն ուժի մեջ մտնելու հաջորդող օրվանից, անկախ երեխայի 1 տարին լրացած լինելու հանգամանքից, հնարավոր է ընտանեկան դրամագլուխը տնօրինել ամսական առավելագույնը 50000 դրամի չափով` ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով:
Ընդ որում` ընտանեկան դրամագլխի միջոցները ցանկացած բանկային հաշվի փոխանցելու համար, ինչպես ներկայումս, ծնողը պետք է դիմի այն բանկ, որտեղ բացված է պետական աջակցության (ընտանեկան դրամագլխի) հաշիվը: Մեկ անգամ դիմելով բանկ` հնարավոր է բանկին տալ հանձնարարական՝ հետագա ամիսներին ևս վճարումներ կատարելու համար:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին