|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
«Ժողովուրդը» գրում է.«Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ներսում, կարծես թե, ընդդիմություն է ձևավորված, ովքեր իրենց անհամաձայնությունն են հայտնում այս կամ այն հարցերի շուրջ: Դա արտահայտվեց նաև երեկ, երբ Երևանի ավագանու արտահերթ նիստին, որի ժամանակ ընտրվեցին քաղաքապետի տեղակալներ, մոտ 10 հոգի բացակայում էր հենց «Իմ քայլը» դաշինքի խմբակցության անդամներից: Եվ եթե նախկինում մեծամասնության ավագանու անդամները պարզապես քվեարկում էին՝ մեկը մյուսին հետևելով, ապա այժմ հենց իշխանության ներսում, կարծես թե, ընդդիմություն է ձևավորվել, ովքեր արտահայտում են իրենց բողոքը:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դաշինքի ներսում ոչ միանշանակ մոտեցում է եղել քաղաքապետի տեղակալների թեկնածուների հարցում, և նրանք իրենց վերաբերմունքն արտահայտեցին՝ ուղղակի բոյկոտելով ավագանու նիստը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: