|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Հոկտեմբերի 27-ին, ժամը 01:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի հուշարձանի մոտակայքում ճանապարհի մի հատվածը փլուզվել է, ինչի հետևանքով ավտոմեքենան առջևի հատվածով հայտնվել է փոսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ ավտոմեքենան հայտնվել է Կենտրոնական 5-րդ փողոցի թիվ 31 տան մոտակայքում առաջացած փոսում:
Փրկարարները փոսից դուրս են բերել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Թ. Ե.):