Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Կապանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրավիրած նախընտրական հանրահավաքում անդրադարձավ օրեր առաջ մի խումբ սյունեցիների կողմից միջպետական ճանապարհը փակելու փաստին: Հիշեցնենք, որ ճանապարհ փակող սյունեցիները այդ կերպ արտահայտել են իրենց բողոքը Փաշինյանի որոշման կապակցությամբ, որի արդյունքում Սյունիքի մարզպետ նշանակվեց նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:
Փաշինյանի խոսքով` ազատությունը բարձր արժեք է, բայց նրան պետք է խնամքով վերաբերվել:
«Հայաստանում այսօր բանը հասել է էնտեղ, որ հարևանը հարևանի հետ կռիվ է անում, դուրս են գալիս, մեկը մի ճանապարհն է փակում, մյուսն էլ` կողքի ճանապարհը: Ով ինչ խնդիր ունի` դուրս է գալիս ճանապարհ է փակում: եվ սա, անկեղծ ասած, այնքան էլ ընդունելի չէ: Հիմա դուք կասեք, սա ասում է մի մարդ, ով ամբողջ Հայաստանի ճանապարհներն է փակել: Այո, դա ասում է մի մարդ, ում կոչով Հայաստանի բազմաթիվ ճանապարհներ են փակվել: Բայց մեկ ճանապարհ փակելիս, ես հազար անգամ ներողություն եմ խնդրել բոլոր այն մարդկանցից, ում անհարմարություններ եմ պատճառել, բացատրություն եմ տվել, ու ստացել ժողովրդի թույլտվությունը: Ու՞մ անունից են 5-10 հոգին ճանապարհ փակում»,- ասաց նա:
Փաշինյանը տարակուսում է, թե ինչ խնդիրների կապակցությամբ են շատ հաճախ ճանապարհներ փակվում, կամ ինչու՞ փակել ճանապարհ, եթե կառավարությունը ականջալուր է խնդիրների հանդեպ ու չի հրաժարվում լսել բողոքներ:Լրատվամիջոցները նույնպես ականջալուր են խնդիրների հանդեպ: Ուստի, Փաշինյանի համոզմամբ, պետք չէ արժեզրկել ազատությունը, բողոքը: Նա կոչ արեց փոխել վարքագիծը և առաջնորդվել փոխադարձ հարգանքով: