|
Փոխարժեքներ
20 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը խորհրդարանական այսօրվա ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ Սահմանադրական դատարանի թեկնածուի թափուր պաշտոնի հարցին: Նշենք, որ օրերս օրենքում ընդունված փոփոխությամբ` թափուր պաշտոնի համար առաջադրվելու է նոր թեկնածու: «Նոր» եզրույթը ԲՀԿ-ական պատգամավորները միանշանակ չէին ընդունել:
««Նոր» եզրույթը մեկնաբանում ենք հետևյալ կերպ` հանրապետության նախագահի կողմից արդեն իսկ առաջադրված թեկնածուն համարվում է նոր թեկնածու, քանի որ նա որևէ գումարման Ազգային ժողովի ժամանակ չի առաջադրվել: Հիմա առաջադրված թեկնածուի ընտրվելու դեպքում կշնորհավորենք, չընտրվելու դեպքում` նախագահը կարող է առաջադրել այլ անձ, այդ թվում` նաև այն անձին, որին նախորդ գումարման ժամանակ առաջադրել են, բայց նա խորհրդարանում ձայների մեծամասնություն չի ստացել»,- ասաց Պետրոսյանը:
Պատգամավորը ևս մեկ անգամ ընդգծեց` ԲՀԿ-ն որևէ թեկնածուի առաջադրմամբ մտահոգված չէ: «Որևէ անձի համար ո՛չ ճանապարհ ենք բացում, ո՛չ էլ փակում: Եթե որևէ ներդրում չունենք տվյալ անձի առաջադրման հարցում, ապա նվազագույնի է հասնում անձնական շահագրգռվածության մեջ մեղադրելու գործոնը: Պարզապես մեր խնդիրն այն է, որ իրավական նորմը կիրառվի որոշակիությամբ, իսկ դրա հետագա կիրառումը զերծ մնա հակասական մեկնաբանություններից»,- նշեց Պետրոսյանը: