|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը դարձյալ հոսպիտալացվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում. այս մասին տեղեկանում ենք gazeta.ru-ից:
Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը հայտնել է, որ բժիշկների գնահատմամբ՝ Ջիգարխանյանի վիճակը միջին ծանրության է, բայց կայուն է:
Փաստաբանի խոսքով՝ հոկտեմբերի 22-ին Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի գործով դատական նիստին Ջիգարխանյանը չի կարող ներկա գտնվել՝ հիվանդության պատճառով: Իսկ թե խոսքն այս դեպքում ինչ հիվանդության մասին է՝ Պարֆյոնովը չի մանրամասնել: