|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Մահացել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը` Միայնակ գայլը: Այս մասին իր ֆեյբուքյան էջում գրել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը: «Խորը կսկիծով հայտնում եմ, որ մոտ մեկ ժամ առաջ մահացել է Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը»,- գրել է նա:
Նշենք, որ Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը պարգևատրվել էր Արցախի և ՀՀ-ի «Արիության» մեդալներով, «Մարտական ծառայության» պարգևով, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» և այլ շքանշաններով. սակայն, ի նշան Հայաստանի և Արցախի իշխանությունների վարած քաղաքականության, մեդալներից և շքանշաններից հրաժարվել էր: