Փոխարժեքներ
13 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Ազատամարտիկ, «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը` Միայնակ գայլը, կհուղարկավորվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հուղարկավորությունը կլինի համապատասխան արարողակարգով»,- նշեց նա:
Արայիկ Խանդոյանը մահացել է երեկ` հոկտեմբերի 10-ին:
Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը կալանավորվել էր 2016 թվականին ՊՊԾ գունդը գրավելու գործով, իսկ 2018 թվականի օգոստոսի 17-ին դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել կալանքից:
Խանդոյանը պարգևատրվել էր Արցախի և ՀՀ-ի «Արիության» մեդալներով, «Մարտական ծառայության» պարգևով, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» և այլ շքանշաններով, որոնցից, ի նշան բողոքի Հայաստանի և Արցախի իշխանությունների վարած քաղաքականության դեմ, հրաժարվել էր: