Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի մոտ հրավիրած հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արտահերթ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին: Ինչ վերաբերում է այսօր ԱԺ-ում ընդունված օրենքին, որը կարգավորում է ԱԺ նիստերի անցկացումը ֆորսմաժորային իրավիճակներում, նա ասաց, որ 21 օրվա ընթացքում ՀՀ նախագահն այն պետք է ստորագրի կամ դիմի ՍԴ` օրենքի սահմանադրականությունը վիճարկելու համար:
«Ես կդիմեմ ՀՀ նախագահին` կոչ անելով, որ նա չստորագրի այդ օրենքը»,- ասաց Փաշինյանը:
Իսկ երբ ՀՅԴ և ԲՀԿ նախարարների ու մարզպետների որոշումները դե յուրե մտնեն ուժի մեջ, դրանից հետո Փաշինյանը կտա հրաժարական վարչապետի պաշտոնից: «Հրաժարական կտամ, որ որևէ մեկը չմտածի, թե ես կառչած եմ վարչապետի պաշտոնից: 7 օրվա ընթացքում ԱԺ-ն պետք է ընտրի նոր վարչապետ, եթե այդ ընթացքում չընտրի նոր վարչապետ, ևս 7 օրվա ընթացքում պետք է ընտրի վարչապետ: Եթե ընտրվեց վարչապետը, ուրեմն ընտրվեց, իսկ եթե չընտրվեց վարչապետ, ուրեմն տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ասաց նա` հավելելով, որ ժողովրդի հետ թույլ չեն տա ընտրել այլ վարչապետ:
Փաշինյանը հայտարարեց, որ ուղևորվում է ԱԺ` բանակցելու քաղաքական ուժերի հետ` ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար: