կարևոր
131593 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-15 21:46
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան

Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան

Հանրային կառավարման փորձագետ Արթուր Գևորգյանը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ հենց իր ծննդյան օրը նա արտաբերելու է հերթական մանիպուլյատիվ տեքստերը, թե ժողովուրդ ջան, ձեզ այնքան եմ սիրում, որ իմ ծննդյան օրով կատարում եմ ձեր պահանջը։

«Սա իհարկե, միայն կանխատեսեում է, բայց ենթադրում եմ, որ ոչ թե իմպիչմենտ է լինելու, այլև Փաշինյանն ինքն է հրաժարական տալու։

Եթե հրաժարականը երկրից տվեց, ապա դրանից հետո, երբ բոլորը զբաղված կլինեն հաջորդ իշխանական թեկնածուով՝ փորձ է արվելու Փաշինյանին էվակուացնել Հայաստանից, քանի որ այդ հրաժարականից հետո հարցեր են ծագելու, թե ով է քաղաքացի Նիկլո Փաշինյանը։

Փաշինյանի փախչելու փորձը էլ ավելի լուրջ դժգոհության ալիք է առաջացնելու, ուստի նա փորձելու է հանրության աչքից անհետանալ, քանի որ հետևանքները անկանխատեսելի կարող են լինել

Ընդ որում՝ վստահաբար, հրաժարականից հետո՝ Փաշինյանը խնդիր է ունենալու նաև իր թիմի հետ, իշխանության ներկայացուցիչներից շատերին նա դեռ պետք է բացատրություն տա ստեղծված իրավիճակի հետ կապված։ Նրանցից շատերը, ովքեր բավական հավասարակշիռ մարդիկ են, ըստ իրադրության՝ իրենց քայլերն են պլանավորում, այդ թվում՝ հեռանալու երկրից»։

Գևորգյանի դիտարկմամբ՝ շարժումը դեռ չի հասել իր գագաթնակետին։ «Չնայած տրտնջոցներին՝ շարժումը և իրականացված ակցիաները այդ օրվա, այդ պահի խնդիրները լուծում են։ Այս ակցիան տալու է վերջնական ուղերձը իշխանությանը և ամբողջ աշխարհին, որ Հայաստանում կա իշխանափոխության հստակ պահանջ կա»։

Աղբյուր` Փաստինֆո