Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարծում է, որ երկրում ընդդիմություն չկա: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ կունենանք, երբ կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Խորհրդարանը ցրելու բոլոր սցենարներին աջակցում ենք»,- նաև նշեց պատգամավորը:
Հարցին` արդյո՞ք «Ելք» խմբակցության հետ կա պայմանավորվածություն վարչապետի հետ հանդիպելու և արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը քննարկելու մասին, Մարուքյանը պատասխանեց, որ իրենց դեռևս այդ հարցով չեն դիմել:
Yerkir.am-ի հարցին` խորհրդարանը ցրելու վերաբերյալ առաջարկներ ունե՞ն վարչապետին, նա պատասխանեց, որ իրենք պետք է լսեն նախաձեռնողի առաջարկը, հետո կարծիք հայտնեն:
Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց շանսերին` Մարուքյանը նշեց. «Մենք պատրաստ ենք, որովհետև մենք այս պահին գոնե Երևանի մասշտաբով արձանագրել ենք, որ երրորդն ենք, հետևաբար, եթե վաղը լինեն ընտրություններ, մենք կարող է երրորդից դառնանքերկրորդը, բայց մյուս ուժերի համար չեմ կարող երաշխավորել»:
Հարցին՝ հնարավո՞ր է դեկտեմբերին կազմակերպել արտահերթ ընտրություններ և այդ ժամանակահատվածում հասցնել նոր օրենսգիրք ունենալ, Մարուքյանը պատասխանեց. «Այդտեղ խնդիր կա, որովհետև եթե ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի մինչև դա, մենք պետք է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանանք, որը ժամանակատար գործընթաց է»:
Ըստ նրա` եթե ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին, ապա, հավանաբար, դրանք պետք է հին օրենսգրքով անցկացվեն: