|
Փոխարժեքներ
29 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Իրանում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության գործով կան ձերբակալվածներ: Այդ մասին հայտնել է Իրանի տեղեկատվության նախարարության ղեկավար Մահմուդ Ալավին. հայտնում է ТАСС-ը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ժամանակ անհայտ անձինք կրակ էին բացել մարդկանց վրա, զոհվել էր 29 մարդ:
Պատասխանատվությունը ստանձնել է «Ահվազում հայրենասիրական արաբական դեմոկրատական շարժումը», որը կապեր ունի Սաուդյան Արաբիայի հետ: