Փոխարժեքներ
18 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Կառավարության շենքի առջև բողոքող բազմություն տեսնելը վերջին շրջանում ամենասովորական երևույթներից է դարձել: Այսօր նախկին արծվաշենցիներն էլ են այնտեղ, եկել են վաղ առավոտից, պահանջում են, որ վարչապետը դուրս գա, հանդիպի իրենց հետ ու լսի իրենց բողոքները: Նրանք Ճամբարակից եկել-հասել են մայրաքաղաք, որ պահանջեն իրենց` դեռևս 1992 թվականին կորցրած տների ու սեփականությունների փոխհատուցումը, որն արդեն մի քանի տասնամյակ է` պահանջում են, բայց լսող չկա:
Նախկին արծվաշենցի, ներկայումս Ճամբարակի բնակչուհի Անուշ Մարտիրոսյանը yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ իր ընտանիքը Արծվաշենում մեծ ու այդ ժամանակաշրջանի համար շատ բարեկարգ տուն է ունեցել, բայց հիմա ապրում են Ճամբարակում ու չունեն ո'չ տուն, ո'չ էլ որևէ սեփականություն, ու չգիտի` ինչ պատասխան տա իր որդուն: Ասում է, որ նախկին կառավարությունների ժամանակ էլ են բողոքել. «Նախկինում էլ ենք բողոքել, բայց դուք չգիտե՞ք, թե ոնցն էին մեր իշխանությունները»: