կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-16 10:55
Աշխարհ

Ժիրինովսկիից 100 մլն ռուբլի փոխհատուցում են պահանջում` «ադրբեջանական ազգին վիրավորելու համար»

Ժիրինովսկիից 100 մլն ռուբլի փոխհատուցում են պահանջում` «ադրբեջանական ազգին վիրավորելու համար»

Մոսկվայի Տվերյան դատարանը քննարկում է փաստաբան ամուսիններ Մամեդովների հայցն ընդդեմ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկիի` պահանջելով պաշտպանել «ադրբեջանցի ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը». գրում է Известия-ն: Բացի դրանից` հայցվորները պահանջում են պատասխանատվության կանչել նաեւ Պետդումային, որի լիագումար նիստում պատգամավորը ադրբեջանցիների համար տհաճ արտահայտություններ է արել:

 

Հիշեցնենք, թե ինչ էր ասել Պետդումայում մարտի 11-ին Ժիրինովսկին. «Ահա, թե ինչ է Ադրբեջանը: Ես կթարգմանեմ ռուսերեն: Ազեր` Խազեր դենեզի` Կասպից ծով: Բաջա` երկիր: Այսինքն` կան մարդիկ, ովքեր բնակվում են Կասպից ծովի ափին, ռուսերենով` կասպիացիներ: Ի՞նչ է, այդպիսի ազգությո՞ւն կա` կասպիացիներ: Նրանք այդտեղ ապրող մարդիկ են: Մենք ասում ենք` Պովոլժիե: Բայց այնտեղ ապրում են մարիներ, թաթարներ, բաշկիրներ»:

 

Մամեդով ամուսինները պահանջում են, որ դատարանը պարտադրի ՌԼԴԿ նախագահին հերքել իր ասածները դատավճռից հետո Պետդումայում, նաեւ 100 մլն ռուբլի փոխհատուցում տրամադրել: