|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ռուս փորձագետներն այցելել են կենսաբանական լաբորատորիաները, որոնք բացվել են ՀՀ-ում ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությամբ: Այդ մասին Коммерсантъ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մոտ 10-15 օր առաջ, իմ անձնական հրահանգով, ռուս մասնագետներն այցելել են այդ լաբորատորիաներ»,- պատմել է Փաշինյանը` հավելելով, որ դա ոչ մի կերպ չի կարող կիրառվել ՌԴ-ի դեմ: «Հակառակը` մենք հրավիրում ենք ռուս մասնագետների և պատրաստ ենք քննարկել այդ լաբորատորիաները համատեղ կիրառելու հարցը»,- նշել է նա:
Коммерсантъ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ում անհանգստացած էին այն բանով, որ ՌԴ-ի հարևան երկրներում` Վրաստանում, Հայաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, նման լաբորատորիաներ են բացվել: