|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը:
Այսպիսով՝ ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները նախօրեին 80 ուխտավորի հերթական խմբի համար ապահովել են Ամարասի քրիստոնեական վանք այցելության անվտանգությունը: Այդ մարդիկ այնտեղ են գնացել Ստեփանակերտից և վանքին հարակից քաղաքներից ու գյուղերից:
Ամարասը վաղ միջնադարյան քրիստոնեական վանքերից է, տեղակայված է Մարտունի շրջանի տարածքում: Ավելի վաղ վանքն ունեցել է կրոնական և մշակութային կենտրոնի կարգավիճակ: