կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-05 13:10
Առանց Կատեգորիա

Մոսկվայի համբերությանը սահման կա… ՀՀ վարչապետի հետ հանդիպումը Մոսկվայում խիստ կոնկրետ պետք է լինի. Տրոֆիմչուկ

Մոսկվայի համբերությանը սահման կա… ՀՀ վարչապետի հետ հանդիպումը Մոսկվայում խիստ կոնկրետ պետք է լինի. Տրոֆիմչուկ

168.am-ի զրուցակիցն է ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը:

– Հայ-ռուսական հարաբերություններում առաջացած լարվածության ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան կապակցությամբ ակտիվորեն քննարկվում է հայաստանյան մամուլի էջերում և փորձագիտական հանրության շրջանում: Ի՞նչ է նշանակում Մոսկվայի այս ժեստը:

– Դա միաժամանակ և՛ սովորական, և՛ ոչ սովորական շնորհավորանք էր: ՌԴ նախագահը Ռոբերտ Քոչարյանին ճանաչում է ոչ առաջին օրը, ուստի թվում է, թե ամեն ինչ տեղի է ունեցել այնպես, ինչպես միշտ: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով երկկողմ հարաբերություններում առկա անառողջ ֆոնը, այս շնորհավորանքն իսկապես նշանակալի էր: Ինչպես հայտնի է, քաղաքականության մեջ ոչինչ հենց այնպես չի արվում: Հայաստանի նոր վարչապետին անուղղակի ազդանշան ուղարկվեց:

Բնականաբար, Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, սակայն դրանցում կարող է միջամտել հենց հայ ժողովուրդը, որը դեռ ակնհայտորեն չի ստացել այնպիսի սոցիալ-տնտեսական առավելություններ, որոնց հույսն ուներ դեռ ապրիլ-մայիս ամիսներին: Ռուսաստանը չի կարող բացարձակ հեռվից հետևել այն ամենին, թե ինչպես է Հայաստանում կրկին իրավիճակը հանկարծակիորեն լարվում: Բավարար է նույնիսկ դիտարկել առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը: Սրա հետ մեկտեղ՝ կա վստահություն, որ նախորդ քաղաքական գործիչները վատն էին, թե լավը, բայց գոնե ինչ-որ «կարկաս» էին հանդիսանում՝ իրավիճակի ավելի խորը անկումից ժամանակավորապես զսպելու տեսանկյունից:

 
– Ռ. Քոչարյանը հայտարարել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և ընդդիմադիր կենտրոն դառնալու մտադրության մասին: Իր այս նախաձեռնություններում ՀՀ երկրորդ նախագահը կարո՞ղ է հույսեր կապել Մոսկվայի աջակցության հետ: Մոսկվան խաղադրույք կանի՞ Ռ. Քոչարյանի վրա:

– Մոսկվան հայաստանյան ներքաղաքական ընտրություններում խաղադրույքներ չի անում: Դա խաղ չէ, այլ իրական կյանք, և սխալ, ոչ հստակ գործողությունների հետևանքները կարող են չափազանց լուրջ լինել: Այս կամ այն հիշեցումների շնորհիվ, նկատի ունենալով Քոչարյանին, ինչպես վերևում է նշված, Մոսկվան պարզապես փափուկ կերպով ազդանշան է ուղարկում, որ նախորդ իշխանությունն ավելի կանխատեսելի էր: Ռուսաստանի կողմից նախորդ, հեռացած իշխանություններին աջակցելը, բոլոր այդ «դուրս մղված քարտերը» ռուսական կողմի համար ծանր սխալ կլինեն, որից ակնթարթորեն կօգտվեն հայ-ռուսական հարաբերությունների հակառակորդները՝ կողմերին միմյանցից էլ ավելի հեռացնելու նպատակով: Հույս ունեմ, որ նման բան տեղի չի ունենա, քանի որ ժողովուրդը չի ընդունի ո՛չ Քոչարյանին, ո՛չ էլ նրա ուղղակի և անուղղակի հետևորդներին: Դա համարյա թե նույնն է, թե ռուսաստանցիներին առաջարկեն քվեարկել Գորբաչովի օգտին: Վերադարձի ճանապարհ չկա: Հայաստանն ինքն իր համար պետք է հերոսներ ընտրի: Միայն թե այնպիսիների պետք է ընտրի, որոնք վերջապես իսկապես կթեթևացնեն միլիոնավոր հայաստանցիների կյանքը: Դա դեռ վատ է ստացվում՝ ինչպես հին, այնպես էլ՝ նոր քաղաքական ֆիգուրների դեպքում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: