կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-22 12:39
Տնտեսական

Ազատ տնտեսական գոտին կձեւավորվի շենքերի հաշվին

Ազատ տնտեսական գոտին կձեւավորվի շենքերի հաշվին

ՀՀ կառավարությունն այսօր փոփոխություն կատարեց իր նախկին որոշումներից մեկում, ըստ այդմ` «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին անհատույց տրամադրված 0,47 հա-ի փոխարեն որոշվեց հատկացնել 0,77 հա հողատարածք:

 

«Այս որոշումով մի նոր ծրագիր է իրականացվել. օդանավակայանում ազատ տնտեսական գոտի կառուցելու համար անհրաժեշտ է երկու բնակելի շենքեր դուրս բերել, եւ մենք կոնցեսիոներին տրամադրում ենք նոր տարածք, որտեղ նա կարող է կառուցել նոր բնակարանններ»,- նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ երկու շենքերի բնակիչները տեղափոխվելու են նոր բնակարանները, իսկ դրանց տարածքում ձեւավորվելու է ազատ տնտեսական գոտի:

 

Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եւ «Կորպորասիոն Ամերիկա Էս Էյ» ընկերության կողմից «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն հուլիսին համաձայնագիր են ստորագրել «Զվարթոց» օդանավակայանի հարակից տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին:

Ըստ համաձայնագրի` ազատ տնտեսական գոտում կիրականացվեն թարմ մրգերի եւ բանջարեղենի մանրամեծածախ առեւտուր, սառեցում, տեսակավորում, փաթեթավորում, ինչպես նաև ոսկյա իրերի և ադամանդների առևտուր: