|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին` Նարեկ Սարգսյանը, շուտով կհայտնվի ոստիկանության տեսադաշտում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը` հավելելով, որ առայժմ մանրամասներ չի կարող հաղորդել: «Մենք համագործակցում ենք Ինտերպոլի հետ, և կարող եմ ասել, որ նա շուտով կհայտնվի մեր տեսադաշտում»,-նշեց ոստիկանապետը:
Հիշեցնենք, որ 31-ամյա Նարեկ Սարգսյանը միջպետական հետախուզման մեջ է, իսկ նրա անվտանգության ղեկավար` 28-ամյա Արտեմ Պողոսյանը կալանավորված է այլ քրեական գործի շրջանակներում։
Սարգսյանը մեղադրվում է 49-ամյա տղամարդու առևանգելու, ծեծի ենթարկելու մեջ: Նարեկ Սարգսյանին պատկանող բնակարանի խուզարկությամբ ԱԱԾ-ն հայտնաբերել էր խոշոր չափի թմրանյութեր, ինչպես նաեւ զենք-զինամթերք: