Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատապարտելի է, երբ դատապարտյալին լուսանկարում և հրապարակում են, դա իրավունքի խախտում է. կարծիք հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ խոսելով կալանավայրից Մանվել Գրիգորյանի լուսանկարի հրապարակման մասին:
Ըստ նախարարի՝ եթե նույնիսկ ազատազրկվածը համաձայնել է, որ իրեն լուսանկարեն և լուսանկարը հրապարակեն, ԶԼՄ-ն պետք է ծանրութեթև անի՝ հրապարակի՞ այն, թե՞ ոչ, քանի որ ազատազրկված անձի կամքն ազատորեն չի ձևավորվում:
«Այդ սկզբունքից ելնելով է նաև, որ դատապարտյալներին ընտրական իրավունք չի տրվում: Չէր կարելի լուսանկարել ու հրապարակել այն՝ անկախ անձից, նրա նկատմամբ ունեցած վերաբերմունքից: Այդ իրավունքն ունիվերսալ է և չի կարող խտրականորեն կիրառվել: Իմ հանձնարարությամբ ծառայողական քննություն է տարվում: Լուսանկարը կատարված չէ «Կենտրոն» ՔԿՀ-ում, այն կատարվել է ավելի վաղ ՁՊՎ-ում»,- ասաց Զեյնալյանը:
Նա նշեց նաև, որ մարդու պատիվն ու մյուս իրավունքները չեն կարող նսեմացվել ազատ արտահայտվելու իրավունքով: Ըստ Զեյնալյանի՝ եթե անգամ նման լուսանկար էր արվել, ճիշտ կլիներ, որպեսզի լրատվամիջոցը զերծ մնար այն հրապարակելուց:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատկանող Armtimes.com կայքում, որի խմբագիրը դեռևս վարչապետի կինն է, հրապարակվել էր անազատության մեջ գտնվող Մանվել Գրիգորյանի լուսանկարը: Դա մեծ դժգոհություն էր առաջացրել համացանցում, ինչից հետո կայքը հեռացրել էր լուսանկարը: Այնուհետև «Հայկական ժամանակ»-ը ներողություն էր խնդրել լուսանկարը հրապարակելու համար: «Մեր աղբյուրը չենք բացահայտի, իհարկե, սակայն հուսով ենք՝ պատկան մարմինները կհայտնաբերեն և կպատժեն այդ լուսանկարի «հեղինակներին»։ Լուսանկարի հրապարակումը լրագրողական գայթակղություն էր մեր կողմից, որի համար կրկին ներողություն ենք խնդրում»,- հայտարարել էր լրատվամիջոցը: