|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Օգոստոսի 6-ին, ժամը 16:21-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի 2-րդ ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 89-րդ կմ-ին «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Պ., 1956 թ. ծնված) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ սահել դեպի հարակից ձորը. ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված: