Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն 26.07.2018թ-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ ԱՀ ՊԲ N զորամասի հաշվեկշռում գտնվող ԱԿ 74 տեսակի 1485892 համարի ինքնաձիգը հափշտակվել է անհայտ անձանց կողմից: Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և օպերատիվ կոմբինացիայի արդյունքում 2018թ-ի հուլիսի 28-ին` ժամը 00:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Նորապատ գյուղի սկզբնամասից հայտնաբերվել և ռազմական ոստիկանություն են բերման ենթարկվել նույն զորամասի նախկին ժամկետային զինծառայողներ, քաղաքացիներ Հ. Բ-ն՝ իր կողմից վարած «Ֆոլցվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով և վերջինիս ընկեր Հ.Գ-ն:
Ռազմական ոստիկանությունում մեքենայի բեռնախցիկից հայտնաբերվել և Հ.Բ-ի կողմից ներկայացվել է ԱՀ ՊԲ N զորամասի հաշվեկշռում հաշվառված 1485892 համարի ԱԿ 74 տեսակի ինքնաձիգը, որը հափշտակվել էր դեռ 05.07.2018թ-ին: Նշված գործողությունով կանխվեց հնարավոր կատարվելիք մի շարք ծանր հանցագործություններ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ և 238-րդ հոդվածի 1-ին մասի /զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի պահպանության պարտականությունը ոչ պատշաճ կատարելը կամ չկատարելը/ հատկանիշներով ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 4-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Հ.Բ.-ն ձերբակալվել է և տեղափոխվել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁԱՊՎ: