Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանը Նոյեմբերի 1-ից թողնում է պաշտոնը: Այս մասին Սարոյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ նոյեմբերի 1-ից այլևս չեմ զբաղեցնելու ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետի պաշտոնը: Երախտագիտությունս եմ հայտնում Ազգային ժողովի նախագահին, աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին վստահության, արդյունավետ և պրոֆեսիոնալ համագործակցության համար:
Աշխատանքային, գործընկերային և ուղղակի պարզ, մարդկային հարաբերությունների համար շնորհակալ եմ Ազգային ժողովի ողջ աշխատակազմին և իհարկե լրատվության և հանրության հետ կապերի վարչության աշխատակիցներին:
Սիրելի լրագրողներ, առանձնահատուկ շնորհակալ եմ Ձեզ` արդյունավետ աշխատանքի, փոխվստահության և մեր գործընկերային հարաբերությունների համար: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ հետայսու հարցերի դեպքում կարող եք դիմել լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետի տեղակալ Հրայր Զորյանին` հետևյալ հեռախոսահամարով 091 409387»,- գրել է նա: