Փոխարժեքներ
01 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.47 |
EUR | ⚊ | € 450.83 |
RUB | ⚊ | ₽ 4.8983 |
GBP | ⚊ | £ 526.8 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
«Հրապարակ» թերթը գրում է «Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը վերացրել է Պաշտպանության նախարարության արտաբյուջեն: Օրերս արտաբյուջետային միջոցներից սնվող անձանց, կառույցներին ասել են, որ այլևս այդ գումարները չեն լինելու: Պետք է բավարարվեն միայն պետական բյուջեից հատկացվող գումարներով: Մի շարք մարդիկ փաստի առաջ են կանգնել՝ ՊՆ-ն արտաբյուջեի գումարներով տարբեր «ծակեր» էր փակում, միջոցառումներ կազմակերպում, արանքում էլ գումար աշխատում, նաև որոշակի գումար հատկացնում վետերաններին, ովքեր նույնպես փաստի առաջ են կանգնել:
Ի դեպ, չի բացառվում, որ Փաշինյանը ստուգումներ անցկացնի և պարզի, թե տարիներ ի վեր արտաբյուջեի գումարներն ինչի վրա են ծախսվել: Այդ ժամանակ, մեր աղբյուրների համոզմամբ, շատերը կհայտնվեն դատ ու դատաստանի առաջ»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: