Փոխարժեքներ
28 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Հրապարակ» թերթը գրում է. Ընտրական գործընթացներին ընդառաջ, ոչ իշխանական դաշտում կոնսոլիդացիաների, նոր ֆորմատների վերաբերյալ ակտիվ կոնսուլտացիաներ են ընթանում:
Մեր տեղեկություններով՝ երեկ «Օպերա սուիթ» հյուրանոցում հանդիպել են քաղաքական մի շարք ուժերի ներկայացուցիչներ։
Մասնավորապես` ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, «Հաղթանակ» կուսակցության ղեկավար, Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրներից Մեսրոպ Առաքելյանը եւ «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր, «Իզմիրլյան ԲԿ» տնօրեն, «Հայոց տուն» նախաձեռնության հիմնադիր անդամ, պրոֆեսոր Արմեն Չարչյանը։
Մենք պարզեցինք, որ այս խումբը նախկինում էլ է պարբերաբար հանդիպել` առաջիկա ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու նպատակով, բայց նոր ֆորմատը դեռ գլուխ չի գալիս:
Իսկ երեկ քննարկել են Էջմիածնի ընտրություններին միասնաբար մասնակցելու հարցը եւ կրկին որոշում չեն կայացրել։