կարևոր
1084 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-27 18:56
Քաղաքական

Պետք է ցույց տանք, որ չենք մոռացել մեր պատմությունը․ Արցախի պետնախարարը հանդես է եկել կոչով

Պետք է ցույց տանք, որ չենք մոռացել մեր պատմությունը․ Արցախի պետնախարարը հանդես է եկել կոչով

Սեպտեմբերի 2-ին` Արցախի Հանրապետության Անկախության տոնին ընդառաջ Արցախի Հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը հայտարարությամբ է հանդես եկել.

«Սիրելի հայրենակիցներ,

Սեպտեմբերի 2-ը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենակարևոր էջերից մեկն է․ այն օրն է, երբ արցախցին ամուր կամքով ու անկոտրում ոգով հռչակեց իր անկախությունը՝ ազատ ու արժանապատիվ ապրելու անսակարկելի իրավունքը։

Այսօր, երբ մեզնից շատերը ցրված են տարբեր քաղաքներում ու երկրներում, մենք ավելի, քան երբևէ, պետք է հիշենք, որ Արցախը միայն տարածք չէ, այլ մեր ինքնությունը, պատմությունը և անփոխարինելի արժեքը։ Տարածական հեռավորությունները երբեք չպետք է կոտրեն մեր հոգևոր ու ազգային միասնականությունը։

Պահպանելով մեր լեզուն, մշակույթը, հավատքը և պատմական հիշողությունը՝ մենք պահպանելու ենք նաև Արցախի սրբազան գաղափարը։ Միասնականությամբ և համախմբվածությամբ կարող ենք պաշտպանել մեր ժողովրդի իրավունքներն ու արդար պահանջները։

Սեպտեմբերի 2-ին, ժամը 18:30-ին

Ազատության հրապարակում

միասին հավաքվենք, բարձրացնենք մեր ձայնը և ցույց տանք, որ չենք մոռացել մեր պատմությունը, չենք հրաժարվում մեր իրավունքներից ու պայքարում ենք հանուն ապագայի։

Թող սեպտեմբերի 2-ը լինի ոչ միայն հիշողության, այլ նաև ուժեղացման օր՝ միասնության, հավատքի և պատասխանատվության խոր գիտակցությամբ»։