կարևոր
463 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-28 19:03
Իրավական

«Ապօրինի քրեական գործ է»․ Միքայել Սրբազանի փաստաբանը բազմաթիվ խախտումներ է արձանագրել, դատավարությունն ապօրինի է համարում

 «Խախտումները շատ-շատ են, ես բավականին մեծ հատվածի չեմ էլ անդրադարձել, քանի որ իմ գործընկերներն են անդրադառնալու, այդ թվում կրկին անգամ դատվելու հետ կապված խնդրին»․- Միքայել Սրբազանի գործով դատական նիստից հետո ասաց պաշտպան Երեմ Սարգսյանը։

Փաստաբանի խոսքով՝  օրենքում որքան հնարավոր կարգավորում կա, այդ բոլոր կարգավորումները խախտված են, որի մասին մանրամասն ներկայացրել են։

«Ամբողջ քրեական վարույթը ոչ իրավաչափ,ապօրինի քրեական գործ է։  Հաջորդը՝ դատախության կանոնների խախտումներն են, որովհետև օրենքը նախատեսում է, որ եթե ընդդատության կանոնները խախտվում են , ուրեմն, Վերաքննիչ դատարանը պարտադիր բեկանում է այս դատական ակտը։   Եթե ընդդատության կանոնը խախտվեց, նորից ամբողջ դատաքննությունն ապօրինի է,  նորից պետք է արդարացվի»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։