Փոխարժեքներ
15 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.64 |
EUR | ⚊ | € 407.41 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 489.94 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից վերադառնում է Երևան: Օդանավակայանում նա ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ: Անդրադառնալով Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքին,մասնավորապես Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներին, Փաշինյանը նշեց, որ չի կարծում, թե ԱԳ նախարարների հանդիպումը շրջադարձային է եղել: Ըստ Փաշինյանի, կարելի է ասել, որ ԼՂ կարգավորման թեմայով դա առաջին հանդիպումն էր, ուստի պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ առաջին հանդիպումից:
«Ադրբեջանական կողմը ադեկվատ ընկալում չունի, պատրաստ չէ խաղաղ կարգավորման, և անընդհատ ագրեսիվ վարքագիծ է դրսևորում, ուստի միջազգային հանրությունը պետք է արձանագրի դա: Մենք էլ պետք է արձանագրենք այս վիճակը և պատրաստ լինենք ցանկացած զարգացման:
Հարցին, թե արդյո՞ք սպասվում է հանդիպում Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջև, Փաշինյանը նշեց, որ այս պահին նման խոսակցություն չկա: