|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԱԾ բացահայտումների արդյունքում երկու հոգի է ձերբակալվել, որից մեկը՝ նախկին փոխնախարար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԻՆ-ում բացահայտումները կապված են հրդեհաշիջման համար նախատեսված փրփուրների վաճառքի հետ. դրանք վաճառվել են ավտոլվացման կետերին: Բացի այդ` նախարարության աշխատակիցներին հասանելիք համազգեստները անվճար տրամադրելու փոխարեն վաճառվել են: Եւ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է. «Այս գործով երկու անձ ձերբակալվել է յուրացումների համար: Պաշտոնատար անձիք, որոնք այժմ չեն աշխատում, նախկին պաշտոնատար անձիք` վարչության պետեր, փոխնախարարներ եւ այլն, եւ այլն»: Վանեցյանը, սակայն, չի մանրամասնել, թե կոնկրետ ո՞ւմ մասին է խոսքը: «Նախաքննական գաղտնիք է»,- ասել է նա: Ի դեպ, այս գործով չեն բացառվում սենսացիոն բացահայտումները, անգամ չի բացառվում` պարզվի, որ այս ամենի հետ կապ ունի նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որ հիմա պաշտպանության նախարարն է»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում