Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Թավշյա հեղափոխություներից հետո փոփոխություն է նկատվում նաև Հայաստանի ռազմական քաղաքականության մեջ: Այս մասին այսօր լրագրողներին ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նրա գնահատմամբ` Ադրբեջանի հետ հարաբերություններում Հայաստանի ռազմավարությունը պաշտպանողականից վերածվում է կանխարգելիչի: Դրա վառ օրինակը, ըստ քաղաքագետի` Նախիջևանի հատվածում ՀՀ ԶՈՒ կողմից ադրբեջանական նոր կառուցված դիրքի ամբողջական ոչնչացումն էր:
«Պետք է ողջունել Հայաստանի ռազմական ղեկավարության տեսակետի փոփոխությունը: Կարծում եմ` նմանօրինակ գործողություններ պետք է ձեռնարկվեն բոլոր այն ուղղություններով, որտեղ ադրբեջանական կողմը կփորձի առաջխաղացում ցուցաբերել»,- ասաց նա:
Շիրինյանի խոսքով` նախիջևանյան թևում իրականացվող գործողությունների ֆոնին պետք է շահարկել Նախիջևանի` հայկական տարածք լինելու հարցը: «Չպետք է վախենալ սահմանային կուտակումներից, գործընթացը սկսվել է, բանակում սպայական կազմի տրամադրությունները նույնպես փոխվել են, այսինքն` մարտական տրամադրությունը լավ վիճակում է: Պետք է դադարեցնել տարածքներ հանձնելու, նահանջողական տրամադրություններ ստեղծելու գործընթացը, պետք է շաժվել առաջ, պետք է միջազգային հարթակներում բարձրացնել Նախիջևանի` հայկական տարածք լինելու հարցը»,- ասաց նա:
Շիրինյանը նշեց, որ նախիջևանյան թևում գործողություններ իրականացնելիս Ադրբեջանը պետք է նաև հիշի, որ գործ ունի ոչ միայն Հայաստանի, այլև Թուրքիայի և Ռուսաստանի հետ: «Նախիջևանը միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ Հայաստանից վերցված տարածք է: 1920-ի մարտի 16-ի պայմանագրի համաձայն` Նախիջևանի երաշխավորները երկու պետություններ են` Ռուսաստանն ու Թուրքիան, իսկ դա նշանակում է, որ այս փուլում Ռուսաստանին հնարավոր չի լինի քաշել այդ խաղի մեջ»,- ասաց նա: