կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-25 23:24
Քաղաքական

Կան ադրբեջանական զորքերի կուտակումներ, սակայն իրավիճակը աննախադեպ չէ. Փաշինյան

Կան ադրբեջանական զորքերի կուտակումներ, սակայն իրավիճակը աննախադեպ չէ. Փաշինյան

Այսօր ուշ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ պատասխանեց քաղաքացիների հարցերին: Հարցին, թե ինչ վիճակ է այս պահին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, և արդյո՞ք կա պատերազմի վտանգ, Փաշինյանը նախ արձանագրեց, որ վերջին մեկ, մեկ ու կես ամսվա մեջ, ըստ վիճակագրության, կրակոցների մակարդակը եղել է միջինից ցածր` վերջին տարիների համեմատությամբ: Չնայած դրան, ցավոք, վարչապետի խոսքով, եղան զոհեր:

«Կան ադրբեջանական զորքերի որոշակի կուտակումներ, դրանք երբեմն ծավալներով մեծանում են, բայց անընդհատ կա զորքերի շարժ: Նախիջևանի ուղղությամբ որոշակի լարվածություն է առաջացել»,- ասաց վարչապետը:

Ինչ վերաբերում է պատերազմի սկսման հավանականությանը, Փաշինյանը նշեց, որ ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք նման զարգացման:

«Չեմ կարող ասել, որ ունենք աննախադեպ իրավիճակ, ունենք սովորական ծանոթ իրավիճակ: Արձանագրենք, որ կոնֆլիկտը լուծված չէ, կիսապատերազմական վիճակ է,  որը ցանկացած պահին կարող է փոխվել: Դա չի նշանակում, որ պետք է շեղվենք բնականոն կյանքից: Չեմ ուզում ասել` անհանգստանալու կարիք կա, չեմ ուզում ասել` անհանգստանալու կարիք չկա, ամեն ինչ այնպես է ինչպես գիտենք: Աշխատում ենք ԶՈՒ-ում  մարտական ոգին ու պատրաստականությունը բարձրացնելու վրա: Աննախադեպ իրավիճակ չունենք, վիճակը աննախադեպ է` հարաբերական հանդարտության առումով»,- ասաց Փաշինյանը: