կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-19 17:28
Իրավական

Դոն Պիպոն կալանավորվեց

Դոն Պիպոն կալանավորվեց

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունն ու կալանավորման որոշում կայացրեց քրեական աշխարհում Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանի նկատմամբ։ Այս մասին դատարանում Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ասատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Վերը նշված հոդվածներով էլ Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել: