Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես հաղորդում է aysor.am-ը, Մանվել Գրիգորյանի փաստաբար Հրանտ Անանյանի պնդմամբ, ԱԱԾ-ի կողմից հարուցված քրեական գործում, որի շրջանակում ձերբակալվել է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, բանակին և Ղարաբաղի ժողովրդին ուղարկված օգնությունը յուրացնելու մասին որևէ հանգամանք ու կասկածանք չկա:
«Այս պահի դրությամբ ինձ համար, մեզ համար անակնկալ է նման հայտարարությունը։ Հարուցված քրեական գործը վերաբերում է ապօրինի զենք-զինամթերք պահելուն։ Ոչ մի տառ չկա այդ մասին», - ասաց փաստաբանը՝ չբացառելով, որ մինչև կալանավորման միջնորդության ներկայացնելը մեղադրանքը լրացվի։
Նշենք, որ ժամեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկանդալային հայտարարությամբ էր հանդես եկել, ասելով, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված չէ միայն մեծ քանակությամբ զենք-զինամթերք պահելու հետ, այլ կապված է նաև այն կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի ապրիլյան պատերազմի համար հավաքված օգնությունները յուրացնելու և գողանալու հետ։