Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Ղազարյանը նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ։
Արմեն Ղազարյանը ծնվել է 1990 թվականին:
Կրթություն
2006թ. – 2010թ. Քաղաքագիտության բակալավրիատ, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, ԵՊՀ
2010թ. – 2012թ. Եվրոպագիտության մագիստրոս, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն, ԵՊՀ
2011թ. -2012թ. ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի վկայական
2013թ. հունվար- 2013թ. հունիս Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Հանրային կառավարման ծրագիր
2012թ. – 2015թ. ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտ
2014թ. Քաղաքական դասընթացների Վիշեգրադի դպրոց
2015թ. հուլիսին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը «Միգրացիան ՀՀ քաղաքական դիսկուրսում և ազգային անվտանգության օրակարգում» թեմայով
2016թ. «Միգրացիա և անվտանգություն» թեմայով հետազոտություն Ֆրիբուրգի համալսարան, Շվեյցարիա
Աշխատանքային փորձ
2010թ. - 2012թ., 2016թ.– 2017թ. «Արմենպրես» լրատվական գործակալություն, թղթակից
2012թ. - 2015թ. Հայաստանում Լեհաստանի դեսպանություն, Քաղաքական բաժնի ռեֆերենտ
2015թ. - 2016թ. ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ, գիտնական-վերլուծաբան
2015թ. - 2016թ. ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների հրավիրյալ դասախոս
2016թ.– 2017թ. «Քաղաքացիական համաձայնություն» հասարակական կազմակերպություն, ծրագրերի համակարգող
2017թ.– 2018թ. ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար
2018թ. ապրիլ- 2018թ. հունիս «Կովկասի» ինստիտուտի գիտաշխատող
2018 հունվարից Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և սոցիալական գիտությունների բաժին, հրավիրյալ դասախոս
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, լեհերեն լեզուներին:
Ամուսնացած չէ: