կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-12 12:51
Քաղաքական

Զարուհի Բաթոյանը փոխնախարար է նշանակվել

Զարուհի Բաթոյանը փոխնախարար է նշանակվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում, ըստ որի` Զարուհի Բաթոյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։

Զարուհի Բաթոյանը ծնվել է 1979թ. Երևանում: Սովորել է Երևանի 44-րդ միջնակարգ դպրոցում (տնային կրթություն): 2008-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, 2008-2009թթ. սովորել է «Երիտասարդ առաջնորդների դպրոցում»: «Mobility International USA (MIUSA)» կազմակերպության «Կանանց առաջնորդության և հաշմանդամության ինստիտուտի (WILD)» շրջանավարտ է։

1999-2014 թվականներին եղել է «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի գլխավոր խմբագիր, 2007 թվականից՝ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու, 2012 թվականից՝ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանն աջակցող «Զարտպրինտ» ՍՊԸ-ի տնօրեն։ 2013-2017 թթ. համակարգել է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միությունը: 2014 թվականից «Disability Info» տեղեկատվական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է: 2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, 2017 թվականին «Ելք» խմբակցության ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ:

Որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով փորձագետ՝ աշխատել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, «Հայկական կարիտասի», «Առաքելություն Արևելք» դանիական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, ՕՔՍՖԱՄ բրիտանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի և այլ կազմակերպությունների հետ: