Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար է նշանակվել Նազարեթ Մնացականյանը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` Սամվել Խաչատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Նազարեթ Մնացականյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ։