կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-23 02:28
Քաղաքական

Հայաստանում նորաձև է, գեղեցիկ, պերճախոս ելույթների շքերթը

Հայաստանում նորաձև է, գեղեցիկ, պերճախոս ելույթների շքերթը
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցությունը իր կարծիքն է հայտնել տարվա քաղաքական ու տնտեսական անցուդարձի շուրջ: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի խոսքով, որեւէ դրական տեղաշարժ երկրում չկա: «Հայաստանում առկա է միայն գեղեցիկ, պերճախոս ելույթների շքերթ»,- ասաց Սաֆարյանը: Բանախոսը անդրադարձավ նաեւ ՀՀ նախագահի վերջին ելույթին` նշելով. «Խոսք չունեմ հանրապետության նախագահի վերջին ելույթների շեշտադրումների հետ կապված, բայց ուզում եմ հիշեցնել, որ այդ ելույթում նշված մարտահրավերները հենց իր համար են, մարտահրավերներ են դրանք իրականացնելու առումով»: Իսկ այդ ելույթի գնահատականները, ըստ Սաֆարյանի պետք է տա ո’չ նրա թիմակիցները, ո’չ էլ ընդդիմությունը, այլ ժողովուրդը` տեսնելով դրա արդյունավետությունը: Պատգամավորի խոսքով, ժողովուրդը պետք է որոշ ժամանակ անց գնահատական տա, թե արդյո՞ք արդյունավետ էին կառավարությունում տեղի ունեցած կադրային փոփոխությւնները ու կնպաստեն դրանք ժողովրդի վիճակի բարելավմանը: