Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի հասկանում ԲՀԿ-ի քաղաքական գործողությունների տրամաբանությունը: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ «Ակցիզային հարկի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քվեարկության ժամանակ անհասկանալի էր ԲՀԿ-ի որոշումը` չմասնակցել քվեարկությանը, մանավանդ, որ օրենքի համահեղինակներից մեկը ԲՀԿ-ական էր:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ-ում քվեարկության էր դրվել «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում էր շքեղության հարկից ազատել թանկարժեք մեքենաները: Օրինագծի համահեղինակներից էր ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա քվեարկությանը չի մասնակցել, քանի որ դահլիճում չի եղել: Քվեարկության ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ չեն մասնակցելու քվեարկությանը: Քվեարկությանը չմասնակցելու հայտարարությամբ էին հանդես եկել նաև ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և ՕԵԿ-ը:
Էդուարդ Շարմազանովի խոսքով` չի կարելի ամեն ինչին դեմ գնալ, իսկ պոպուլիզմը ԲՀԿ-ին պատիվ չի բերում:
«Ես խոսել եմ ԲՀԿ-ի իմ որոշ գործընկերների հետ, այս օրինագիծը բխում է իրենց գաղափարախոսությունից, չէ՞ որ միասնական նստել, քննարկել ենք ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի հետ միասին: Նա կողմ էր արտահայտվում օրենքին: Հիմա ինչո՞ւ որոշում կայացրեցին, որ դեմ են ու չեն մասնակցելու քվեարկությանը: Դաշնակցությունը դեմ է այս օրինագծին, դա հասկանալի է, որովհետև Դաշնակցությունը սոցիալիստական գաղափարախոսությամբ քաղաքական ուժ է: Բայց ԲՀԿ-ն` ամեն ինչին դեմ լինելով... Հիմա գնացեք Միքայել Մելքումյանին հարցրեք` ի՞նչ վիճակի մեջ ես, ասեք` պարո'ն Մելքումյան ջան, բա երեկ բոլորիս համոզում էիր, որ դա շատ լավ օրենք ա»,- ասաց Շարմազանովը` հավելելով, որ կոնկրետ իր «կողմ» քվեարկությունն այդ օրենքին պայմանավորված է եղել ԲՀԿ-ական պատգամավորներ Գուրգեն Արսենյանի ու Միքայել Մելքումյանի բոցաշունչ ելույթներով: