|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հունիսի 9-ին, ժամը 17:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Շոպրոնի 2-րդ նրբանցքի մանկապարտեզի մոտակայքում գազատար խողովակը վնասվել է. առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը՝ փակելով գազատարի փականը և հերթապահել են՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների՝ դեպքի վայր ժամանելը: