|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Հոկտեմբերի 28-ին, ժամը 14.50-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան-Խաչարձան ավտոճանապարհի 26 կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով վնասվել է գազատար խողովակը, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իջևան-Խաչարձան ավտոճանապարհի 26-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 15 քմ) ինչի հետևանքով վնասվել են գազատար խողովակի (գազատար խողովակը դատարկ է) հենասյուները, իսկ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Հրշեջ-փրկարարները ՃՈ աշխատակիցների հետ համատեղ ավտոճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են ժայռաբեկորները, և ավտոճանապարհը դարձել է երկողմանի երթևեկելի: