Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սփյուռքի նախարարությունն առաջիկա մի քանի օրերի ընթացքում համապարփակ կներկայացնի, թե որտեղ են տեսնում կոռուպցիոն ռիսկեր` կապված ընթացիկ ծրագրերի հետ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:
Նա նշեց, որ դրանից հետո կհասկանան` դիմո՞ւմ են իրավապահ մարմինների օգնությանը, թե՞ ոչ: «Ներքին աուդիտի միջոցով փորձում ենք հասկանալ, որոնք են խախտումները, որից հետո կկայացնենք որոշում, բայց դեռևս կայացված որոշում չունենք»,- ասաց նախարարը:
Նա ընդգծեց, որ նախորդ նախարարի նման սփյուռքահայերին չի հրավիրելու` ներդրումներ անելու, ասաց, որ ինքն իր ծրագրերն ունի:
Yerkir.am-ի հարցին՝ կա՞ն նախորդ նախարարի կողմից իրականացվող այնպիսի ծրագրեր, որ կշարունակի իրականացնել, Հայրապետյանը պատասխանեց, որ այդ մասին ցանկանում է հայտարարել մամուլի ասւոլիսի ժամանակ:
«Բայց հենց առաջին իսկ օրվանից ուսումնասիրել եմ ծրագրերի` հատկապես ֆինանսական հատվածը, որովհետև ունեմ մտավախություններ: Տեսել եմ հնարավոր կոռուպցիոն ռիսկեր: Եթե մենք կարողանանք ձերբազատվել կոռուպցիոն ռիսկերից և առավել արդյունավետ օգտագործել բյուջեն, իհարկե, ծրագրերը ոչ կտեղափոխվեն, ոչ էլ կկասեցվեն: Բայց եթե, օրինակ, 10 տարի շարունակ նույն կազմակերպությունները շահել են տենդեր կոչվածները, և ընթացիկ ծրագրերը պետք է նույն կազմակերպությունները անեն, ես` որպես Սփյուռքի նոր նախարար, խնդիրներ տեսնում եմ այդտեղ: Եթե մենք կարողանանք վերստին մրցույթներ հայտարարել` բաց, թափանցիկ, բոլորի համար հավասար պայմաններով, և տեղավորվենք ժամկետների մեջ, միանշանակ կշարունակվի ծրագրերի բնականոն իմպլեմենտացիան»:
Իսկ հարցին, թե արդյո՞ք իր նշած կազմակերպությունները, որ 10 տարի շարունակ տենդեր են շահել, կապ ունեն Սփյուռքի նախկին նախարարի մերձավորների հետ, Հայրապետյանը պատասխանեց՝ ոչ միայն:
«Շատ կոնկրետ ոլորտներում, շատ կոնկրետ պայմանագրերով, շատ կոնկրետ անուններով հանդես կգամ և այս իմաստով որևէ կաշկանդվածություն չունեմ: Ես ուզում եմ հիմնավոր, հստակ ցույց տալ, որ դրանք մաքսիմալ պրոդուկտիվ կանենք»,- եզրափակեց նա: