|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայ մարմնակրթական ընդհանուր միության` Հ.Մ.Ը.Մ-ի Կենտրոնական վարչությունը ներկայացնող պատվիրակությունը չորեքշաբթի օրը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Կաթողիկոսի հետ:
Պատվիրակությունը Գարեգին Բ-ին է ներկայացրել Հ.Մ.Ը.Մ.-ի 100-ամյակի վերաբերյալ ծրագրերի ընթացքը:
Կաթողիկոսը վերահաստատել է իր և Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Վեհափառ հայրապետի հովանավորությունը միության 100-ամյակի պաշտոնական հանդիսությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միության այլ աշխատանքների հետ կապված մանրամասնություններ:
Հ.Մ.Ը.Մ-ի Կենտրոնական վարչությունը ներկայացնող պատվիրակությունը հանդիպել էր նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: