|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Աշխատանքային այցով Ուրուգվայի Արեւելյան Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Ուրուգվայ պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանն ու Միքայել Մանուկյանը, սեպտեմբերի 8-ին այցելել է Մոնտեվիդեոյի «Արմենիա» հրապարակ եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ ծաղիկներ խոնարհել: Նույն օրը հայ խորհրդարանականներն այցելել են Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու առաջնորդարան, հանդիպել Հայ առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գլնջյանի եւ ուրուգվահայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են հայապահպանությանն ու ազգային միասնությանն առնչվող հարցեր: Այցի ավարտին հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանի հետ: Կարեւորվել է կրթական ոլորտում երկու երկրների սերտ համագործակցության անհրաժեշտությունը: