|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Ըստ shamshyan.com-ի՝ այսօր՝ մայիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
«Ժամը 08։00-ի սահմաններում Nissan Teana մակնիշի 24 GM 024 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածից դեպի 5-րդ զանգված տանող ճանապարհահատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կամրջի բետոնե հատվածին և գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի՝ Երևանի բնակիչներ, 17-ամյա Սերգեյ Մկրտչյանն ու 18-ամյա Ավագ Ամիրջանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված հատվածով անցնող պաշտպանության նախարարության ծառայողները։ Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը, ովքեր նախ տեղում առաջին օգնություն են ցուցաբերել վիրավորներին, այնուհետև տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը, իսկ դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վարորդը եղել է Ա. Ամիրջանյանը, ով ուղևորի հետ մասնակցելիս է եղել Վերջին զանգի արարողությանը»,- կարդում ենք կայքում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: