|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մայիսի 23-ի առավոտից ոստիկանության ստորաբաժանումներն ուժեղացված ծառայություն են իրականացնելու բոլոր այն տարածքներում, որտեղ նախատեսվում են «Վերջին զանգի» հանդիսություններ ու զանգվածային միջոցառումներ:
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին հանրապետության ավագ դպրոցներում կնշվեն «Վերջին զանգի» հանդիսությունները:
Այս կապակցությամբ ճանապարհային և համայնքային ոստիկանության ծառայողները, անչափահասների գործերով տեսուչներն այցելել են դպրոցներ, զրուցել աշակերտների, մանկավարժների, ծնողների հետ, բացատրել հատկապես տոնական օրը հասարակական կարգն ու երթևեկության կանոնները պահպանելու, արկածախնդիր արարքներից զերծ մնալու անհրաժեշտությունը:
Ոստիկանությունը կոչ է անում երեխաներին` ձեռնպահ մնալ մեքենա վարելուց, հասարակական վայրերում պահպանել համակեցության ու բարեկրթության կանոնները, չօգտագործել ոգելից խմիչքներ, կատարել ծառայություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջները:
«Ծնողներին հորդորում ենք տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին: Հարկ եղած դեպքում ինքներդ վարեք մեքենան, ուսուցիչների հետ ընկերակցեք նրանց զանգվածային միջոցառումների ժամանակ, ձեր ներկայությամբ հետ պահեք անխոհեմ քայլերից, իսկ անհրաժեշտության դեպքում դիմեք պարեկող ոստիկանների օգնությանը»,- նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: