Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 23-ին ներկա է գտնվել Ստեփանակերտի թիվ 11 ավագ դպրոցի «Վերջին զանգի» միջոցառմանը: Ա. Հարությունյանը շնորհավորել է շրջանավարտներին դպրոցն ավարտելու կապակցությամբ և նրանց մաղթել հաջողություններ կյանքի հետագա փուլերում: Վարչապետը նաև շնորհավորական ուղերձ է հղել հանրապետության բոլոր շրջանավարտներին: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Սիրելի՛ շրջանավարտներ, ընդունե՛ք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները դպրոցական վերջին զանգի կապակցությամբ: Այս օրը ձեզ համար շաղախված է թե՛ բերկրանքով, թե՛ հրաժեշտի ծանրությամբ: Բերկրանք, որ հաջողությամբ անցնում եք կյանքի առավել պատասխանատու մի փուլ՝ լեցուն նորանոր վերելքներով ու մարտահրավերներով: Հրաժեշտի ծանրություն, քանզի լսում եք ձեր պատանեկան անաղարտ երազանքների ու հույզերի վերջին զանգը, հրաժեշտ եք տալիս ձեզ հարազատ դարձած կրթօջախներին և ուսուցիչներին: Այս պահը հուզումնառատ է, առավել՝ ուրախալի. չէ՞ որ պատրաստվում եք նոր նավարկության՝ դեպի հասուն նպատակների ու որոշումների հորձանուտ: Ուստի, կոչ եմ անում ձեզ՝ ամենայն վճռականությամբ ու ցնծությամբ ոտք դնել կյանքի հաջորդ փուլի շեմին»: