կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-24 18:40
Իրավական

Անորակ ճանապարհաշինության համար պատասխանատվություն կկրեն նաև տեխհսկողություն իրականացնողները

Անորակ ճանապարհաշինության համար պատասխանատվություն կկրեն նաև տեխհսկողություն իրականացնողները

Գործադիրը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, ինչը հնարավորություն կտա ապահովել Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի բնականոն ընթացքը: Արդյունքում՝ ֆրանսիական «Սաֆեժ» ԲԲԸ-ին կտրվի ծրագրի շրջանակում «քաղաքաշինական փաստաթղթերի մշակում» և «շինարարության որակի տեխնիկական հսկողություն» գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք: 

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տեխնիկական վերահսկողն էլ պետք է պատասխանատվություն կրի: «Ճանապարհները պետք է կառուցվեն որակյալ, հակառակ դեպքում լրջագույն պատասխանատվություն պետք է կրեն ոչ միայն շինարարություն իրականացնողները, այլև տեխնիկական հսկողություն իրականացնողները, որոնք հավաստիացրել են, որ ճանապարհը կառուցված է նորմալ և որակով: Կարծում եմ՝ նորմալ պահանջ է, և եթե դրա համար անհրաժեշտ է կառավարության որոշումների, օրենքների մեջ փոփոխություններ, ապա մենք պետք է այդ ճանապարհով գնանք»,-ընդգծել է վարչապետը: